Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Խորհուրդներ ապագա մայրերին. հարցազրույց Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Խորհուրդներ ապագա մայրերին. հարցազրույց Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ կարևոր կանոնների պետք է հետևի հղի կինը:

Հղիության սահուն ընթացքի համար անհրաժեշտ է մի քանի պարզ պայման՝ ճիշտ ռեժիմ, բավարար հանգիստ, առողջ սնունդ, զբոսանք մաքուր օդում, թեթև ֆիզիկական ակտիվություն, դրական վերաբերմունք հարազատների և գործընկերների կողմից, վատ սովորություններից հրաժարում (հատկապես ծխախոտի և ալկոհոլի օգտագործումից), կանոնավոր այցելություններ բժշկին և նրա խորհուրդների կատարում։

Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել արտաքին վնասակար գործոնները հղիության ընթացքում:

Բացի ծխախոտը և ալկոհոլը, կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք վտանգավոր են զարգացող պտղի համար: Համակարգիչն ու բջջային հեռախոսը դարձել են մեր առօրյայի անբաժան մասը։ Հղիություն պլանավորող զույգերին խորհուրդ է տրվում կտրուկ կրճատել համակարգչի հետ աշխատանքը` բեղմնավորումից առաջ: Հղիության ընթացքում ևս խորհուրդ է տրվում հնարավորին զերծ մնալ ավելորդ ճառագայթումից:  Որքան էլ զարմանալի է հնչում, բայց համակարգչի մոտ շատ ժամանակ անցկացրած կանանց մոտ արձանագրվում են հաճախակի վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն, կամ երեխան ծնվում է արատով:

Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել դեղորայքի օգտագործումը:

Հղիության ընթացքում պետք է զերծ մնալ ցանկացած տեսակի դեղորայքի օգտագործումից: Դեղորայք պետք է օգտագործել միայն խիստ ցուցումների դեպքում, այն էլ՝ միմիայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Հոգեբանական ազդակներն ի՞նչ ազդեցություն կունենան:

Ցանկացած բացասական հույզ կարող է ազդեցություն ունենալ հղիության ընթացքի և երեխայի զարգացման վրա: Պետք է չնեղվել մանրուքներից, անհրաժեշտ է ավելի հաճախ հանգստանալ, զբոսնել մաքուր օդում, ավելի շատ նայել գեղեցիկ առարկաների կամ մարդկանց, լսել դասական երաժշտություն, շատ ժամանակ տրամադրել սիրելի գործերին և գտնել ուրախության պատճառներ:  Եվ, ամենակարևորը, չվախենալ ոչնչից և մտածել, որ ամեն ինչ լավ կլինի:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ